|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի փոխղեկավար Կոնստանտին Զատուլինի՝ Արցախ կատարած այցի շուրջ Ադրբեջանի՝ Մոսկվա ուղարկված բողոքի նոտան. հայտնում է Tert.am-ը:
Զախարովան հաստատել է, որ նման փաստաթուղթ է ստացվել ԱԳՆ՝ հավելելով, որ ԱԳՆ կայքում նախազգուշացում կա հրապարակված այն մասին, որ Լեռնային Ղարաբաղ այցելած անձանց պաշտոնական Բաքուն մերժում է մուտքն Ադրբեջան:
«ՌԴ ԱԳՆ դիրքորոշումը ԼՂ հակամարտության և դրա կարգավորման ուղիների հարցում քաջ հայտնի է և անփոփոխ մնում է: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, ռուսական կողմի՝ նախկինում արած բոլոր հայտարարություններն ու գնահատականներն արդիական են: Կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների միջոցով՝ խաղաղ գործընթացի շրջանակներում»,- ասել է Զախարովան այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ: