Փոխարժեքներ
24 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.08 |
EUR | ⚊ | € 442.6 |
RUB | ⚊ | ₽ 4.9314 |
GBP | ⚊ | £ 516.54 |
GEL | ⚊ | ₾ 141.73 |
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։
Զատուլինն այլևս համարվում է անցանկալի անձ Հայաստանում։
Հիշեցնենք՝ իր հրապարակային հարցազրույցներում Զատուլինը, ով իր գործունեության ընթացքում աչքի է ընկել ակնհայտ հայամետ դիրքորոշմամբ և, չնայած ադրբեջանական զգուշացումներին, չէր դադարում այցելել Արցախ, բազմիցս մեղադրել է ՀՀ իշխանությանը 44-օրյա պատերազմի պարտության համար: Հայաստան կատարած վերջին այցելության ժամանակ «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցի ընթացքում, անդրադառնալով ՀՀ տարածքով Ադրբեջանին միջանցք տալու թեմային, հայտարարել էր. «Հնարավոր միջանցքի շուրջ հարցերը պետք է տալ ստորագրողներին, միջանցքը ստորագրել է Փաշինյանը»,- ասել էր Զատուլինը։