|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 17-18-ը կգործուղվի Բելառուս՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախագահությունն անցած տարի անցել է Բելառուսին, եւ դեռեւս տարեսկզբին հայտարարվեց, որ մայիսին արտագնա նիստ է անցկացվելու՝ քննարկվելու են խնդրահարույց հարցեր։ Ենթադրվում է, որ Հայաստանի եւ ՀԱՊԿ-ի փոխհարաբերությունները եւս քննարկման թեմա կդառնան։
Նշենք, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախորդ արտագնա նիստը տեղի է ունեցել հունիսի 6-ին՝ Երեւանում: Ուշագրավ է, որ ԱԺ նախագահի գլխավորած 12 հոգանոց պատվիրակությունում ընդամենը 4-ն են օրենսդիր, մյուսները նախագահի աշխատակազմից են։
Բայց ՔՊ-ականները բողոքի նոտա չեն հղում աշխատակազմի նոր ղեկավար Դավիթ Կարապետյանին։ Հիշեցնենք, որ նախկինին՝ Վահան Նարիբեկյանին ազատելու պատճառներից մեկն այն էր, թե աշխատակազմից ավելի շատ մարդիկ են գործուղման մեկնում, քան պատգամավորներից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում