|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, պետական կառույցներում «անցանկալիների» ցուցակներ են կազմվում, ովքեր պետք է կրճատվեն առաջիկա օպտիմալացման ժամանակ: Ըստ տեղեկության, «առաջնահերթությունը», բնականաբար, տրված է ՀՀԿ-ական, ՀՀԿ-ականամերձ, ՀՀԿ իշխանության ժամանակ երկար տարիներ աշխատած աշխատակիցներին, երկրորդ «հերթում» իշխանափոխությունից առաջ տարբեր օղակներում աշխատած ՀՅԴ ներկայացուցիչներն են:
Այստեղ առկա է նաեւ հարցի մյուս կողմը. ըստ մեր աղբյուրի, նպատակ է դրված հնարավորինս շատ ազատվել նշված կատեգորիայի մարդկանցից, այսինքն՝ նախատեսվածից դեռ մի բան էլ շատ մարդ կրճատել, որպեսզի հնարավոր լինի պետական համակարգ բերել ՔՊ-ի ներկայացուցիչներին՝ այդ օղակներում եւս ամրապնդելու ՔՊ ազդեցությունը, ինչպես նաեւ բավարարելու այն ՔՊ-ականների ակնկալիքները, որոնք դեռ պաշտոն չեն ստացել»: