Միասին կարող ենք
կարևոր
427 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-16 20:06
Քաղաքական

Հրապարակե՛ք մեր հերոսների անունները, որ զորակոչել եք, զինկոմիսարիատներում ցուցակներ ունեցե՞լ եք, թե՞ ոչ․ Ռոբերտ Քոչարյան

«Սիրելի հայրենակիցներ շատ եմ մտածում դրա մասին, թե այս մարդիկ, այս իշխանությունը էլ ի՞նչ պիտի անի, որ Հայաստանում չմնա գոնե մեկ մարդ, որը իրենց աջակցի: Ինչ վատ բաներ հնարավոր էր անել, արեցին․ հրահրեցին պատերազմ, պարտվեցին, տվեցին 5000-ից ավել զոհ, վիրավորներ, հողեր, հասան Հայաստանի հողերին, Հայաստանի հողերը տվին։ Հիմա էլ ինչ կարող են անել․ երևի մնացել է մեկ բան՝ այս ժողովրդին սոված թողել, հիմա այդ ճանապարհն են բռնել։ Այս երկու օրը լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, ա՛յ մարդ, ի՞նչ ունեք, մեծ երկիր է, հանգի՛ստ թողեք․ իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ Ռուսաստանի վզին՝ հաշվի չառնելով, թե ինչքան է մեր տնտեսությունը կախված այդ երկրի հետ»,- այս մասին Վեդիում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։