|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակ» թերթը գրում է․
Երեկ Երեւան է ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են նաեւ Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը եւ Էնդի Լեւինը: Նախատեսվում է, որ կոնգրեսականներն այսօր կհանդիպեն խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ խորհրդարանական հանձնաժողովների հետ: Հանդիպումներից հետո պատվիրակությունը կհրավիրի մամուլի ասուլիս:
Հիշեցնենք, որ սա ամերիկյան խորհրդարանական արդեն երկրորդ պատվիրակությունն է, որ այս աշնան ընթացքում ժամանում է Հայաստան: Սեպտեմբերի 17-19-ը Երեւանում էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը։
Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում