կարևոր
3613 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-16 10:26
Քաղաքական

ԵՄ դիտորդները, որ ժամանել են Հայաստան ու զբոսնում են առաջնագծին մոտ հատվածներում, իրավասու չեն որևէ կերպ կանխել թշնամու հարձակումները․ Հոխիկյան

ԵՄ դիտորդները, որ ժամանել են Հայաստան ու զբոսնում են առաջնագծին մոտ հատվածներում, իրավասու չեն որևէ կերպ կանխել թշնամու հարձակումները․ Հոխիկյան

Ըստ էության Բորելը հաստատում է այն տեսակետը, որ ադրբեջանական պատերազմական ագրեսիայի զսպման առարկայական լծակներ այս պահին ԵՄ-ն չունի, մանավանդ որ Ադրբեջանը կարևոր գործընկեր է ԵՄ-ի համար և վերջերս կնքված էներգետիկ պայմանագրի համաձայն ԵՄ-ն ներմուծելու է 50% ավելի շատ գազ, քան նախկինում։ Անդադառնալով ԵՄ դիտորդների Երևան այցին՝ այդ մասին տելեգրամի իր ալիքում գրել է հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը։

«Եվրոպայից մի քանի հոգի եկել է Հայաստան, մեծ-մեծ նկարել են, տարածել համացանցում, թե տեսեք, տեսեք, ԵՄ-ի դիտորդները եկել են, արդեն հայերը կարող են հանգիստ շունչ քաշել։ 

Իրականում նախ չմոռանանք, որ հոկտեմբերի 5-ին ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեֆ Բորելը ԵՄ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Հարավային Կովկասում զսպվածության կոչերից և հասցեական հայտարարություններից բացի՝ ԵՄ-ն ի վիճակի չէ ոչինչ անել։ Ըստ էության Բորելը հաստատում է այն տեսակետը, որ ադրբեջանական պատերազմական ագրեսիայի զսպման առարկայական լծակներ այս պահին ԵՄ-ն չունի, մանավանդ որ Ադրբեջանը կարևոր գործընկեր է ԵՄ-ի համար և վերջերս կնքված էներգետիկ պայմանագրի համաձայն ԵՄ-ն ներմուծելու է 50% ավելի շատ գազ, քան նախկինում։

ԵՄ դիտորդները, որ ժամանել են Հայաստան ու զբոսնում են առաջնագծին մոտ հատվածներում, իրավասու չեն որևէ կերպ կանխել թշնամու հարձակումները, հետևաբար Ադրբեջանը կարող է կրակել ցանկացած ժամանակ։

Ըստ թշնամու ռազմական տրամաբանության՝ հարձակումները արվում են կիրակի կամ երկուշաբթի օրերին»,-գրել է նա։