|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ով ժամանել է Արցախ տեղական խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ԼՂՀ ԱԺ ընտրությունները կնպաստեն, որ միջազգային հանրությունն Արցախն ընկալի որպես կայացած պետություն:
«Արցախն այսօր կայացել է և իր նպատակներին հասնելու համար ժողովուրդն իսկապես շարունակում է պայքարել: ԼՂՀ վեցերերորդ գումարման ԱԺ-ն է արդեն: Ի վերջո, սա կնպաստի նրան, որ միջազգային հանրությունը հասկանա` պետությունը կայանում է»,- ասաց Ռուստամյանը` հավելելով. «Կարծում եմ` հենց սա է նպաստում ճանաչելուն: Պետություներն արդեն ստիպված են լինում հաշվի նստել կատարված փաստերի հետ: Իսկ փաստերը շատ խոսուն են: Վեց անգամ տեղի են ունենում լեգիտիմ ընտրություններ: Այստեղ ժամանած դիտորդները որևէ բան չեն տեսել, որը կարող է միջազգային չափորոշիչների պակասի մասին խոսել»:
Ռուստամյանի բնորոշմամբ` այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս Արցախի կայացվածությունը: Պատգամավորը նշեց, որ ընտրությունների միջոցով իշխանությունների ձևավորումը պետականության գլխավոր ատրիբուտն է:
«Արդեն որերորդ անգամն է` Արցախն ապացուցում է, որ կարողանում է անել լուրջ ու պատասխանատու քայլեր: Այս անգամ աննախադեպ քանակի դիտորդներ են ժամանել և դեռ ժամանելու են Արցախ»,- ընդգծեց Ռուստամյանը:
Նա նշեց նաև, որ չպետք է մոռանալ`Արցախի ժողովուրդը 1991 թվականին որոշել է իր անկախությոնը և հանրաքվեով ամրագրել է իր Սահմանադրությունը: «Մենք իսկապես պետք է խոսենք կայացած պետության մասին»,- եզրափակեց Ռուստամյանը: