|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Եկեղեցու ուղին անկեղծության ուղին է։ Դա ապացուցում է Քրիստոսի հարությունից հետո սուրբ առաքյալների վարած կյանքը։ Չկա այլ ճանապարհ, քան ասել ճշմարտությունը, անգամ՝ դառը։ Միայն Սուրբ Հոգին է ի վիճակի փոխել մեր ողջ կյանքը, մեր վերաբերմունքը և համարձակություն տալ մեզ, ինչպես և առաքյալները ոգեշնչվեցին Քրիստոսի Հարությամբ»,- Վատիկանի Սուրբ Մարթայի եկեղեցում այսօր առավոտյան մատուցած պատարագի ժամանակ ասել է Հռոմի պապը:
Ինչպես տեղեկացնում է Վատիկանի ռադիոն, Ֆրանցիսկոս պապը վերահաստատել է նախօրեին Սուրբ պատարագի ժամանակ Հայոց ցեղասպանության մասին իր հնչեցրած խոսքը եւ նշել, որ քրիստոնյաների համար չկա այլ ճանապարհ, քան ճշմարտությունը, որքան էլ այն դառը լինի: «Եկեղեցին անկեղծության վայր է, որտեղ մարդիկ պետք է ազնվորեն խոսեն: Մենք չենք կարող լռել այն ամենի մասին, ինչ տեսել և լսել ենք»,- ասել է Հռոմի պապը: