|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Լեռնային Ղարաբաղում մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Ստեփանակերտ են ժամանել մի խումբ ֆրանսիացի դիտորդներ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորությամբ։
Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի ծառայությունը:
Այսօր Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսուա Ռոշբլուանին, ով նաև Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահն է։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպմանը, որին ներկա էր նաև ԼՂ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի ներքին և արտաքին քաղաքականությանը, Ֆրանսիա-Արցախ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել հյուրերին անկեղծ բարեկամության համար և բարձր գնահատել նրանց դիտորդական առաքելությունը` հավելելով, որ աշխարհի առաջատար պետությունների ներկայացուցիչների նկատառումները կարևոր են Ղարաբաղում ժողովրդավարության զարգացման համար: