|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Վրաստանի քաղաքացիներին, որոնք ազգությամբ ադրբեջանցիներ են, կարող են թույլատրել հրաժարվել ռուսականացված ազգանուններից. հայտնում է Euronews Georgia-ն։
Հրատարակության համաձայն՝ «Ազգանունը պատմամշակութային ավանդույթներին համապատասխան փոխելու իրավունքի մասին» օրենսդրական նախաձեռնությունը ներկայացվել է Վրաստանի խորհրդարանի քննարկմանը և այժմ հանրային քննարկումների է դրվել: Փոփոխությունների շնորհիվ ադրբեջանցիները կկարողանան հրաժարվել իրենց ազգանունների ռուսական վերջածանցներից՝ «ով», «ովա», «և», «ևա»։ Գործընթացը սկզբունքորեն տարբերվելու է անվանափոխության ստանդարտ ընթացակարգերից՝ ավելի հեշտ ու արագ. գրում է լրատվամիջոցը։
Խորհրդային ժամանակաշրջանում փոխված իսկական ազգանունները վերադարձնելու իրավունքի մասին նախաձեռնությամբ հանդես է եկել «Սալամ» քաղաքացիական կազմակերպությունը։ Անցյալ տարի Վրաստանում «Վերադարձրու իմ ազգանունը» արշավի շրջանակներում ակտիվիստները դրա օգտին հավաքեցին ավելի քան 27000 ստորագրություն: