|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Անհանզանդության ակցիա ենք իրականացնում Շիրակի մարզում․ փակել ենք Գյումրի-Երևան մայրուղին և միացել ենք «Դիմադրություն» շարժման շրջանակում մյուս մարզերում և Երևան քաղաքում պայքարող մեր ընկերներին՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը ակցիայի վայրից։
«Մենք իրենց հետ ենք՝ Շիրակ աշխարհը իրենց հետ է։ Շարունակելու ենք մեր անհանզանդության ակցիաները մինչև հասնենք մեր նպատակին և հեռացնենք այս դավաճանական իշխանությանը։ Հայաստանում չի լինելու թուրքական իշխանություն։ Հայաստանում լինելու է ազգային շահերը սպասարկող իշխանություն»,-ասաց Մհեր Մելքոնյանը։
Բողոքի ակցիայի լուսանկարները՝ այստեղ։
Ավելի վաղ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ բոլոր մարզերում անհանզանդության զանգվածային ակցիաներ են և թվարկել էր մարզային բնակավայրերը։
Մանրամասն՝ տեսանյութում․