|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Իմ ակնկալիքները շատ մեծ են, քաղաքացիները միանում են մեզ, իրենց բողոքի ձայնն են բարձրացնում: Այս մասին ՀՀԿ-ի կազմակերպած երթի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀԿ անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Մենք համոզված ենք, որ շատ կարճ ժամանակում կհասնենք մեր նպատաին եւ բոլորդ կտեսնեք»,-ասաց նա:
Նշենք, որ ՀՀԿ-ի կազմակերպած երթը մեկնարկել է Ավետիք Իսահակյանի արձանի մոտից: Երբ երթը հասավ Հանրապետության հրապարակ, մի պահ երթի մասնակիցները նստեցին եւ փակեցին Հանրապետության հրապարակի մուտքը Տիգրան Մեծի պողոտայի կողմից: Նրանք գունավոր ծուխ արձակեցին: