|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի փոխանցմամբ` Երեւանի քաղաքապետի ապագա թեկնածության հետ կապված բոլորի շուրթերին մի անուն է` Տարոն Մարգարյան, եւ մոտ ապագայում հենց նա էլ կնշանակվի Երեւանի քաղաքապետ:
«Երեկ նա արդեն իսկ թերթերից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքը կուսակցության զինվոր է, պատրաստ է կատարել կուսակցության բոլոր հրահանգները, այսինքն` սպասարկել այն կեղեքիչներին, որոնք հանրապետական կուսակցության անունից թալանում են մեր ժողովրդին»,- yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հմայակ Հովհաննիսյանը` հավելելով, որ շատ հարգելով Անդրանիկ Մարգարյանին` ափսոսում է, որ Տարոնը ստիպված է լինելու ստանձնել այդ անշնորհակալ գործը: