|
Փոխարժեքներ
11 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.82 |
| EUR | ⚊ | € 444.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.9178 |
| GBP | ⚊ | £ 508.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Վրաստանը միացել է Բուչայում և Ուկրաինայի այլ քաղաքներում Ռուսաստանի կողմից իրականացված «վայրագությունների» մասին ԵՄ հռչակագրին։ Փաստաթուղթը տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը։
«Պատասխանատվությունը կրելու են ինչպես ռազմական և այլ ծանր հանցագործություններ անմիջականորեն կատարած անձինք, այնպես էլ պատասխանատու պետական և զինվորական պաշտոնյաները…
Մասնավորապես, մենք լիովին աջակցում ենք Քրեական դատարանի դատախազների կողմից ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ հետաքննությանը, ինչպես նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի հետաքննությանը։ ԵՄ-ն աջակցում է Ուկրաինայի գլխավոր դատախազին և քաղաքացիական հասարակությանը՝ ռազմական հանցագործությունների վերաբերյալ ապացույցներ հավաքելու և պաշտպանելու հարցում։
Հանուն ողջ աշխարհի՝ մենք մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին այս դժվարին պահերին։ ԵՄ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային և առանց հետաձգելու կշարունակի աշխատել Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցների ուղղությամբ: Նախագահ Պուտինը պետք է անհապաղ և անվերապահորեն վերջ դնի այս պատերազմին»,- ասվում է հռչակագրում։
Հռչակագրին Վրաստանը միացել է Ուկրաինայի և Մոլդովայի հետ, ինչպես նաև ԵՄ թեկնածու երկրների` Հյուսիսային Մակեդոնիայի, Չեռնոգորիայի և Ալբանիայի, հավանական թեկնածուի` Բոսնիան և Հերցեգովինայի և Եվրոպական ազատ առևտրի ասոցիացիայի երկրների` Իսլանդիայի, Լիխտենշտեյնի և Նորվեգիայի: