|
Փոխարժեքներ
10 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Վրաստանը մասնակցում է բոլոր միջազգային ֆինանսական պատժամիջոցներին, որոնք կիրառվել են Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պատերազմի պատճառով։ Այս մասին հինգշաբթի CNN հեռուստաալիքի եթերում հայտարարել է հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Մենք մասնակցում ենք բոլոր միջազգային ֆինանսական պատժամիջոցներին, և դա իսկապես արդեն ինչ-որ բան է նշանակում մեր ֆինանսական հատվածի համար։ Այս պահին մենք նաև մասնակցում ենք բոլոր միջազգային բանաձևերին, որոնք ստեղծված են Ուկրաինային աջակցելու համար»,- ասել է Զուրաբիշվիլին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փետրվարի 25-ին հայտարարել էր, որ հանրապետությունը չի նախատեսում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ։