|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Չնայած Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի օկուպացմանը` մեր երկրի տնտեսությունը և ժողովրդավարությունը դարձյալ զարգանում են: Այս մասին Տալլինում Էստոնիայի նախագահի հետ համատեղ մամուլի սուլիսում ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին. հայտնում է Грузия-Онлайн-ը:
«Եթե ՌԴ-ի նպատակն էր արգելափակել այդ ուղին, ապա նրանք այդ նպատակին չեն հասել: Դա մեր հաղթանակն է և նրանց պարտությունը: Դա մեր ընդհանուր հաղթանակն է այն երկրների հետ, որոնք աջակցել և շարունակում են աջակցել մեզ: Մենք շնորհակալ ենք ձեզ այն բանի համար, որ դուք չեք մոռանում Վրաստանի օկուպացված տարածքների մասին և հիշեցնում եք ՌԴ-ին ստանձնած պարտավորությունների խախտման մասին, ինչը չի համապատասխանում միջազգային իրավունքին»,- ասել է նա: