Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Եվրոպական ութ երկիր միացել է Բելառուսի դեմ Եվրամիության պատժամիջոցներին. խոսքը ԵՄ խորհրդի 2025 թ. մարտի 27-ի որոշմամբ մտցված սահմանափակող միջոցների մասին է։ Այս մասին հաղորդել է Եվրամիության խորհրդի մամուլի ծառայությունը:
«Խորհուրդը որոշել է, որ 25 ֆիզիկական և յոթ իրավաբանական անձինք պետք է ներառվեն այն ֆիզիկական ու իրավաբանական անձանց, կազմակերպությունների ու մարմինների ցուցակում, որոնք ենթակա են սահմանափակող միջոցների», - պարզաբանել են ԵՄ խորհրդում։
Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Նորվեգիան և Ուկրաինան միացել են Խորհրդի այս որոշմանը։
Մարտի 27-ին ԵՄ-ն ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցների ցանկը՝ ներառելով 25 ֆիզիկական և յոթ իրավաբանական անձ, որոնք ներկայացնում են, այդ թվում՝ միկրոէլեկտրոնիկայի և ռազմարդյունաբերության ոլորտները։