|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Թուրքիայի ռազմածովային ուժերի նավագնացության, հիդրոգրաֆիայի և օվկիանոսագիտության դեպարտամենտը Navtex-ի ծանուցում է հրապարակել՝ նախազգուշացնելով Սև ծովում դրեյֆող ականների մասին։
«Հաղորդվում է, որ ականներ են տեղադրվել Օդեսայի, Օչակովի, Չեռնոմորսկի և Յուժնիի նավահանգիստներում։ Ականները կարող են անջատվել և շարժվել հոսանքի ուղղությամբ: Տարածքում գտնվող բոլոր նավերին խնդրում ենք վերահսկել ականների հոսքը և անհապաղ հայտնել դրանց ներկայության մասին»,- ասվում է գերատեսչության պաշտոնական կայքում։
Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ ուկրաինական ԶՈՒ-ի կողմից Սև ծովում տեղակայած ծովային ականները կարող են հասնել մինչև Մարմարա և Միջերկրական ծովեր: