|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Աջարիայի փրկարարական ծառայությունները Սեւ ծովում 2-3 բալանոց փոթորիկ են գրանցել, ինչի հետեւանքով վրացական լողափերում զբոսաշրջիկներին արգելում են լողալ: Սակայն վրացի փրկարարներն ահազանգում են, որ չնայած լողափերում տեղադրված կարմիր դրոշակներին, զբոսաշրջիկները չեն ենթարկվում իրենց:
Ինչպես տեղեկացնում է «Գրուզիա Օնլայնը» այսօր երկու լողափերում` Կոբուլետիում եւ Գրիգոլետիում զբոսաշրջիկներ են խեղդվել:
Քոբուլեթում 22-ամյա երիտասարդ է խեղդվել: Փրկարարները ջրից դուրս են բերել նրա դին: Ենթադրվում է, որ երիտասարդը եղել է ոչ սթափ վիճակում:
Իսկ Գրիգոլետիում 40-ամյա կին է խեղդվել: Նա Փոթիի բնակիչ է: