|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի «Տրենտ» պարեկային նավը մուտք է գործել Սեւ ծով, որին հետեւում է Ռուսաստանի Սեւծովյան նավատորմը, կիրակի հայտնել են ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնից, հաղորդում է Ինտերֆաքս-ը:
Կենտրոնի տվյալներով՝ բրիտանական նավը մուտք է գործել Սեւ ծովի ջրեր մայիսի 16-ին: Մոնտրյոյի կոնվենցիայի համաձայն՝ ոչ սեւծովյան երկրների նավերի՝ Սեւ ծովի ջրավազանում գտնվելու ժամակահատվածը սահմանափակվում է 21 օրով:
Մայիսի 11-ին ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնից հայտնել են, որ Սեւծովյան նավատորմը հետեւում է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի «Կոմանդան Բիրո» պարեկային նավի գործողություններին, որը նույնպես մուտք էր գործել Սեւ ծովի ջրավազան:
Մայիսի 10-ին, 11-ին եւ 12-ին ռուս զինվորականները հայտարարել են, որ օդ են բարձրացել ՀՕՊ հերթապահ ուժերի կործանիչները ծովի երկքնում Ֆրանսիայի օդուժի ինքնաթիռներին ուղեկցելու համար: