|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր իրավիճակը բարդ է, և բոլոր փոքր պետությունները կանգնած են այն բանի առջև, թե ինչպես անել, որ չհայտնվեն այդ նոր աշխարհակարգի, տեկտոնիկ շարժումների բեկրների տակ։ Այս մասին ԱԺ-ում լսումների ժամանակ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը։
«Հայաստանն այս պարագայում աննախանձելի իրավիճակում է, որովհետև, շնորհիվ գործող իշխանությունների գործողության, Հայաստանը զուրկ է նույնիսկ ամենաչնչին արտաքին սպառնալիքներին քիչ թե շատ դիմագրավելու կարողություններից։ Համար մեկ խնդիրը՝ պետք է փորձել հասկանալ, թե ինչպես կավարտվի Ռուաստան-Արևմուտք առճակատումը։ Ես համոզված եմ, որ այս առճակատումից ՌԴ-ն դուրս է գալու ավելի ուժեղացած․․․»,- ասաց նա։
Նախկին վարչապետի խոսքով՝ տարածաշրջանում ՌԴ-ի դաշնակիցը Հայաստանն է, և Հայաստանը պետք է վերաիմաստավորի դաշնակցային հարաբերությունների խորությունը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի առաջարկած հինգ կետերին, Հարությունյանը նշում է․ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը չի կարող քննարկվել առանց Կարսի պայմանագրին անդրադառնալու։ Այս թեման պետք է զարգացնել, որովհետև դա իրավաքաղաքական, պատմական իրողություն է»։
Մանրամասն՝ տեսանյութում։