Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հոգեվարքի մեջ է ընկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջում Թուրքմենչայի համաձայնագրի տեքստի հրապարակման կապակցությամբ։
Հիշեցնենք, որ վերոնշյալ ռուս-պարսկական պայմանագիրը կնքվել էր 1828 թ. փետրվարի 10-ին (22):
«Զարմանալի և ցավալի է, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության սոցիալական ցանցի պաշտոնական էջը խեղաթյուրված տեղեկատվություն է հրապարակել 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի մասին հենց նույն այն օրը, երբ ընդունվել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ադրբեջանական ԱԳՆ-ն նշում է, որ իբր վերոնշյալ համաձայնագրի տեքստում Արևելյան Հայաստան արտահայտությունը որևէ կերպ նշված չէ։
«Իհարկե, այս փաստը քաջ հայտնի է ՌԴ ԱԳՆ-ի պատմական փաստաթղթերի վարչությանը։ Մենք անհրաժեշտ ենք համարում վերացնել խեղաթյուրումը և ակնկալում ենք ՌԴ ԱԳՆ սոցցանցի պաշտոնական էջում նշված կեղծ տեղեկատվության համապատասխան շտկում»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։