|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՄԱԿ-ի եւ Արաբակաան պետությունների լիգայի հատուկ պատվիրակ Լահդար Բրահիմին խոստովանել է, որ BBC-ի հետ հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերջին ելույթի կապակցությամբ իր արտահայտությունը, թե այն «աղանդավորական» էր, սխալ էր: Reuters գործակալությանը նա հայտնել է, որ դա լեզվի սայթաքում էր, եւ ինքը ներողություն է խնդրում:
Բրահիմին միաժամանակ նշել է, որ Ասադին չի տեսնում անցումային կառավարությունում, որի ձեւավորումը նախատեսված է գերտերությունների կողմից այցյալ տարի համաձայնեցված խաղաղ ծրագրով: Ըստ նրա` Ժնեւյան ծրագիրը միակ տարբերակն է` Սիրիան ճգնաժամից դուրս բերելու: «Որոշումը չի կարող սպասել մինչեւ 2014 թվականը, այն պետք է կայացվի այս տարի»,- շեշտել է Բրահիմին: