|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Բոլիվիայում բողոքական աղանդի 7 անդամներ դատապարտվել են 25 տարի ազատազրկման` յուրաքանչյուրը, մոտ 100 կանանց բռնաբարության համար: Աղանդի 8 անդամներ էլ դատապարտվել են 12,5 տարվա ազատազրկման թմրանյութերի տարածման համար, որոնց միջոցով տղամարդիկ անգիտակից վիճակի մեջ են գցել կանանց, որից հետո բռնաբարել դժբախտներին:
Նման բարքեր են տիրում ագրարաային կոմունայում. գրում է El Dia թերթը: Ըստ դատավորի` բռնաբարվածները ե'ւ հասուն կանայք են, ե'ւ երեխաներ, ե'ւ ծերեր:
Մենոնիտների աղանդին պատկանող դատապարտյալները 18-45 տարեկան են: Նրանց հաջողվել է հայտնաբերել այն բանից հետո, երբ զոհերից մեկն այդ սանձարձակությունների ժամանակ ուշքի է եկել:
Մենոնիտները մերժում են հարստությունը եւ իշխանությունը: Նրանք ապրում են մեկուսացված համայնքներով: 19-րդ դարում Եվրոպայում կրոնական հետապնդումներից փախչելով` նրանք բնակություն են հաստատում նախ ԱՄՆ-ում, ապա մասամբ տեղափոխվում Հարավային Ամերիկա, որտեղ ներկայումս նրանց թիվը հասնում է 40 հազարի: