|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Մոսկվայում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել, որը մասնավոր տաքսու վարորդի անվան տակ քնեցրել է հաճախորդներին եւ թալանել: Հոգեմետ դեղերի գերդոզավորումից երկու մարդ մահացել է:
Այդ դեղերը նա ավելացրել է գարեջրի մեջ եւ առաջարկել իր հաճախորդներին: Հայաստանի 43-ամյա քաղաքացին ճանապարհին խոսակցություն է սկսել, իսկ հետո ուղեւորներին թունավորված գարեջուր հյուրասիրել: Երբ հաճախորդը կորցրել է սթափությունը, չարագործը գողացել է նրա արժեքավոր իրերը, մեքենայից դուրս բերել նրան եւ փախուստի դիմել: