|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպված ժամերգությանը եկած քաղաքացիների թիվը, ըստ մեր աղբյուրների, լրջորեն անհանգստացրել է ՔՊ-ականներին։
Մեր աղբյուրները հայտնում են, որ ի աջակցություն Եկեղեցու և Կաթողիկոսի հավաքված քաղաքացիների թիվը կազմել է շուրջ 10,000 քաղաքացի։ Միևնույն ժամանակ, իշխանությունների կողմից բերված քաղաքացիների թիվը 250-300 հոգի էր, որոնք մեծ մասամբ բերվել էին ՔՊ-ական վարչական ռեսուրսի, և, մասնավորապես, հավատարիմ ՏԻՄ ղեկավարների միջամտությամբ։ Այդ իսկ պատճառով նշված մարդկանց խումբը ամբողջ հավաքի ընթացքում վերածվել էր թափառական շապիտո կրկեսի և անարդյունավետ փորձում էր ակտիվ տեղաշարժերի և տարբեր սադրանքների միջոցով ուշադրություն գրավել և բազմամարդություն ցույց տալ։