|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով հերթական լրագրողն է կանգնել դատարանի առջև:
BirGün-ի թղթակից Բարըշ Ինջեն դատապարտվել է 21 ամսվա ազատազրկման: Նրա դեմ առաջադրված մեղադրանքի համար հիմք էր ծառայել ինքնապաշտպանական ելույթը, որը նա գրել է իր հոդվածներից մեկի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում: Լրագրողն այդ ելույթում գրել էր՝ «Գող Թայիփ»:
21 ամսվա ազատազրկման ենթարկվելու որոշումից հետո Ինջեն Twitter-ում հետևյալ գրառումն է կատարել. «Մենք դարձյալ դուրս կգանք, կխոսենք, կծիծաղենք, բայց մեր երեխաները հետագայում նրանց անունները միշտ կհիշեն` որպես գողերի, ֆաշիստների»: