|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեւանում հունվարի 26-ին գույքի՝ դիտավորությամբ ոչնչացման դեպք է տեղի ունեցել. այդ օրը, ժամը 05։00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել Արմեն Ղ-ից, որը հայտնել է, որ Նորագավիթի արագաչափի հարևանությամբ կայանված տրակտորը պայթեցրել են։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 04։30-ի սահմաններում անհայտ անձը պայթուցիկ առարկայի միջոցով դիտավորությամբ վնասել է Արտաշատի խճուղու 57/1 հասցեում կայանված «ԱՄՄ-ԱՆՆ» 2278 ասֆալտահարթիչը։
Կայքի տեղեկություններով՝ նշված ասֆալտահարթիչը պատկանում է Գորիսի քաղաքապետ՝, կալանավորված Առուշ Առուշանյանի ընտանիքին։