|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Արագածոտն մարզի բնակիչ Շ.Մամիկոնյանի մահվան դեպքի առթիվ։ Yerkir.am-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացավ, որ, նախնական տվյալներով, 2016թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 02:50-ի սահմաններում, տղամարդը գյուղի փողոցներից մեկի նրբանցքում գտնվող ավտոճանապարհին պայթուցիկ սարքը պայթեցնելու եղանակով կատարել է ինքնասպանություն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ։