|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրանում մահացել է աստվածաբան և մեծ այաթոլլա Լոթֆոլլա Սաֆի Գոլփայգանին. այսօր՝ փետրվարի 1-ին, հայտնում է Mehr գործակալությունը։
102 տարեկանում սրտի կանգից մահացել է շիա իրավագիտությանը վերաբերող մի քանի գրքերի հեղինակ Լոթֆոլլահ Սաֆի Գոլփայգանին։ Ծնվել է 1919 թվականին Գոլպայեգանում։ Գոլփայգանին սովորել է Ղոմի ճեմարաններում՝ մեծ այաթոլլա Բորուջերդիի մոտ, հետագայում ապրել և դասավանդել է Ղոմի ճեմարանում։ Լոթֆոլլահ Սաֆի Գոլփայգանին աջակցել է 1978-1979 թվականների իսլամական հեղափոխությանը:
Իրանը համարում է, որ այաթոլլա Սաֆին արժեքավոր ժառանգություն է թողել իսլամական աշխարհի համար։