|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Գլխավոր խնդիրն այն է, որ 2021 թվականին, բացի սահմանագծում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքներից, գերեվարման դեպքերից, ունեինք նաև զինված ուժերում ոչ մարտական կորուստներ, և ԱԺ քառօրյայի ընթացքում պարզվեց, որ պաշտպանության նախարարը չի տիրապետում, թե 2021 թվականի ընթացքում ԶՈւ-ում որքան մարտական կորուստներ են եղել։ Երկրորդ խնդիրը՝ հաստատվեց այն, որ մենք, օրինակ, 2021 թվականի նոյեմբերին ունենք պայմանագրային կորած զինծառայող, որի մասին պաշտոնական գերատեսչությունը որևէ տեղեկություն չի հաղորդել և ամեն ինչ անում է, որպեսզի նմանատիպ դեպքերը որևէ ձևով չհանրայնացվեն։
Կան իշխանությանն կողմից որոշակի ազդակներ առ այն, որ այն տեղեկությունները, որոնք իշխանության քիմքին հաճելի չեն, դրանց հրապարակայնացումը կարող է բերել քրեական տարբեր գործերի հարուցման»,- խորհրդարանական ճեպազրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։