|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը զորակոչի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։
ՊՆ-ից հայտնում են, որ Դավիթ Տոնոյանը զրուցել է հավաքակայանում գործող բժշկական հանձնաժողովի անդամների հետ, հանձնարարել մանրամասն ուսումնասիրել զինակոչիկների անձնական գործերն ու փաստաթղթերը, մեծ ուշադրություն դարձնել զինակոչիկների առողջական խնդիրներին և ընդունել անհրաժեշտ որոշումներ։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է զորակոչային բոլոր սրահներում, զրուցել դասակարգման խմբի սպաների և զինակոչիկների հետ, պատասխանել նրանց հարցերին և խաղաղ ծառայություն մաղթել հայկական բանակի շարքերը համալրողներին։
Դավիթ Տոնոյանը հետևել է նաև վիճակահանության ընթացքին, հանդիպել զինակոչիկների ծնողների հետ, զրուցել նրանց հուզող հարցերի շուրջ, վստահեցրել, որ պաշտպանական գերատեսչությունն ամեն ինչ անում է զորակոչի գործընթացն արդար ու թափանցիկ անցկացնելու համար։