|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները՝ ՊԲ ստորաբաժանումների կողմից դեկտեմբերի 29-ին կրակ բացելու մասին։
«Ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվող լուրերը, համաձայն որոնց, իբր ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից դեկտեմբերի 29-ին կրակ է արձակվել ադրբեջանական «Բակսել» ընկերության աշխատակիցների ուղղությամբ և որի արդյունքում իբր վիրավորում է ստացել մեկ ադրբեջանցի, բացարձակ սուտ է և հանդիսանում է հերթական ապատեղեկատվությունը»,- ասվում է Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում: