Փոխարժեքներ
18 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
ԱՄՆ-ը չի բացառում Վրաստանում և Հայաստանում նոր օբյեկտների կառուցման համար միջոցներ հատկացնելու հնարավորությունը՝ իր «պաշտպանական գործունեությանը» աջակցելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ բանակի ինժեներների կորպուսի հրապարակած նախնական փաստաթղթերում. հայտնում է RT-ն։
Տեքստում բերված տվյալներից երևում է, որ ԱՄՆ-ը մտադիր է երկու առանձին պայմանագրեր կնքել ընկերությունների հետ, որոնք պատրաստ կլինեն մասնակցել Վրաստանում և Հայաստանում նոր օբյեկտների նախագծման և կառուցման, ինչպես նաև հին օբյեկտների սպասարկման և վերանորոգման աշխատանքներին` «հաջակցություն Միացյալ Նահանգների պաշտպանական գործունեությանը»։
Նշվում է, որ առաջարկվող պայմանագրերից յուրաքանչյուրը «առաջին հերթին վերաբերելու է շենքերի կառուցմանը, նախագծմանը, վերակառուցմանը, ճանապարհների, մայթերի վերանորոգմանը» և այլն։
Նախնական տվյալներով՝ համապատասխան պայմանագրերով աշխատանքի ընդհանուր արժեքը կարող է կազմել 45 մլն դոլար։