|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մասնագետներն արբանյակային քարտեզին խորհրդավոր կառույց են հայտնաբերել, որը գտնվում է չինական անապատում. հայտնում է Росбалт-ը: Փորձագետները դեռ գլուխ են կոտրում, թե ինչ նպատակով են ստեղծված այդ կառույցները: Միևնույն ժամանակ, կարծիքներ են շրջանառվում, որ դրանք ռազմական նշանակության օբյեկտներ են:
Չինաստանի արևմտյան հատվածում գտնվող օբյեկտը հայտնաբերել է Ալեն Թոմսոնը, ով նախկինում քարտեզների վրա հրթիռային կենտրոն էր հայտնաբերել Իրանում: Հայտնաբերված հսկայական համալիրը մի քանի շենքերից է բաղկացած, որոնցից մի քանիսի երկարությունը հասնում է 160 մետրի: