|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալներն էին ստացել, որոնք իրացրին՝ համագործակցելով ոստիկանության Վաղարշապատի բաժնի գործընկերների և Արմավիրի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ։
Արդյունքում՝ ԹԱՇԴՊ վարչության ծառայողների օպերատիվ տեսադաշտում հայտնված 43-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց Վաղարշապատի բաժին։ «Օպելի» պահախցում հայտնաբերվեց մոտ 100 գրամ ափիոն
Փաստի առթիվ քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ ափիոնը 43-ամյա տղամարդուն իրացրել էր Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում հաշվառված 35-ամյա տղամարդը։ Նա ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Վաղարշապատի բաժին։ Նրա բնակարանի խուզարկությամբ իրավապահները մարիխուանա հայտնաբերեցին։ 35-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։