|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 11-ից Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի կողմից մաքսակետ դնելու վերաբերյալ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ չնայած «ադրբեջանական կողմը դեռ ամբողջապես չի տեղեկացրել՝ ինչ է դա ենթադրում, բայց տրամաբանությունը կարող է ենթադրել որոշակի վճարների գանձում՝ ճանապարհից օգտվելու համար, բնականաբար՝ նաեւ անձնագրերի ստուգում»:
Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, եւ ՀՀ քաղաքացիները չեն կարող իրենց անձնագրերով հատել սահմանը, որքան էլ զավեշտալի է հնչում` դրա համար Ադրբեջանը նաեւ մուտքի վիզա կարող է պահանջել։
Նույն հիմնավորմամբ էլ Իրանից բեռնափոխադրումները կարող են թույլ չտալ։ Այս հարցերը կարգավորելու համար պետք է պետություն ունենալ, բայց եթե ունենայինք, այդ մաքսակետն ուղղակի չէր հայտնվի Սյունիքում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում