|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի համար Վաղարշապատի հաղթանակը, ասում են՝ առանցքային նշանակություն ունի․ նա թիմին հրահանգել է կյանքի գնով թույլ չտալ, որ Վաղարշապատում Գյումրի-2 լինի:
Ավելին, խոսակցություն կա, որ եթե ՔՊ-ն հաղթի նոյեմբերի 16-ի ընտրություններում, ապա հնարավոր է՝ արտահերթի գնան, մի ոտք շուտ ընտրություն կազմակերպելով: Այն հույսով, որ անակնկալի կբերի հակառակորդներին եւ հատկապես Սամվել Կարապետյանի թիմին, նրանց զրկելով նախապատրաստվելու հնարավորությունից։
Թերեւս սրանով է պայմանավորված, որ իշխող թիմում նախընտրական մթնոլորտ է, անգամ նախընտրական շտաբ են ձեւավորել: Ասել են, որ նախընտրական ցուցակը կազմելու է ՔՊ խորհուրդը։ Խորհրդին կներկայացվի թեկնածուների ընդարձակ ցանկ:
Գաղտնի քվեարկությամբ խորհրդի յուրաքանչյուր անդամ այդ ցանկից մի քանի թեկնածու կընտրի: Ապա նախնական ցանկը կներկայացվի վարչության հաստատմանը, եւ կկազմվի վերջնական ցուցակը։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում