|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր կեսգիշերին ավտովթարի ենթարկված` ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: «168 ժամ»-ի տեղեկություններով` նրան հիվանդանոց են տեղափոխել անգիտակից վիճակում:
Բժիշկները խուսափում են նախկին պատգամավորի առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն հայտնել: Քիչ առաջ Yerkir.am-ին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից հայտնեցին, որ իրենց հրահանգված է` որևէ տեղեկություն չտրամադրել Զոհրաբյանի առողջական վիճակի մասին: Դա հնարավոր է միայն տնօրինության թույլտվության դեպքում:
Թե ինչո՞ւ են վթարից ավելի քան 12 ժամ անց բժիշկները շարունակում լռել հիվանդի առողջական վիճակի մասին, զարմանքի տեղիք է տալիս:
Հիշեցնենք, որ այսօր` կեսգիշերն անց, Հրաչյա Քոչար փողոցում անհայտ մեքենան հարվածել է ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի «Սուզուկի» մակնիշի մեքենային։ Զոհրաբյանը եղել է իր վարորդի հետ։ Հարվածող մեքենան փախել է դեպքի վայրից։ Զոհրաբյանին եւ վարորդին անգիտակից վիճակում տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ վարորդը գիտակցության է եկել, իսկ Զոհրաբյանը` ոչ: