Միասին կարող ենք
կարևոր
1402 դիտում, 6 ամիս առաջ - 2025-09-09 11:01
Հասարակություն

Հույս չունեմ, որ էս ղեկավարությունը սրտացավ կլինի, տեխնիկայի տակ եմ մտնելու և կյանքի գնով թույլ չեմ տալու էդ շենքը կառուցեն․ քաղաքացի

Երևանի ավագանու այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի թվում է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա հ. 45/6 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու որոշման նախագիծը։

Սակայն այդ տարածքի բնակիչները պայքարում ենք, որպեսզի բակի միակ խաղահրապարակի փոխարեն 18-հարկանի շենքեր չկառուցվեն։ Նրանք այսօր քաղաքապետասրանի դիմաց բողոքի ակցիա են անում, որոնց միացել է ակտիվիստ Արթուր Չախոյանը։