|
Փոխարժեքներ
25 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության ավագանու անդամներից Համլետ Մոսինյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում, որում պահանջում է Շիրակի մարզպետ, Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորող Հովհաննես Հարությունյանի հրաժարականը ՝Շիրակի մարզպետի պաշտոնից: ՔՊ-ականը չի բացատրել իր վրդովմունքի պատճառը` խոստանալով հիմնավորել քիչ ավելի ուշ, սակայն կարելի է ենթադրել, որ խնդիրը ՔՊ-ի պարտությունն է Գյումրիում:
Ահա նրա գրառումը.
«Ես՝ Համլետ Ռուբենի Մոսինյանս, որպես ,,Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության ավագագույն անդամներից մեկը,
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ՔՊԿ անդամ Հովհաննես Հարությունյանի ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ:
Պահանջի հիմնավորումները կներկայացնեմ ՔՊԿ Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի նիստում:
Առաջարկում եմ շատ շտապ հրավիրել խորհրդի նիստ»: