|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ադրբեջանից այսօր վերադարձած Շիրակի մարզի գերիները մոտ երկու ժամից մարզպետի հետ կուղեւորվեն տուն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, «Մուրացան» հոսպիտալի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, որը եկել էր դիմավորելու գերությունից վերադարձած հայ զինծառայողներին:
Նա հայտնեց, որ տղաներն այս պահին բուժզննում են անցնում, դրանից հետո հարցաքննության չեն գնալու, տուն են գնալու:
Նշենք, որ այսօր Ադրբեջանից վերադարձած հայ գերիների հարազատները հավաքվել են «Մուրացանի» կենտրոնական հոսպիտալի մոտ, քանի որ այստեղ են բերել հետազոտման գերիներին: