|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի նախագահի տներից մեկի ճարտարապետ Շեֆիք Բիրքիյեն հրապարակել է Էգեյան ծովի ափին գտնվող Մարմարիս քաղաքում պետության ղեկավարի՝ «ամառային պալատ» կոչվող շքեղ նստավայրի լուսանկարները․ հայտնում է Sözcü ընդդիմադիր թերթը:
Նկարները նախկինում թաքցնում էին լայն հասարակությունից։ Դրանցում պատկերված է բնակելի համալիր՝ 300 սենյակով, մասնավոր լողափով և լողավազանով, մինչդեռ երկրում ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ է: 2019 թվականից նստավայրի լուսանկարները հասարակությունից գաղտնի էին պահվում, մինչ տեղական դիզայնի ստուդիան դրանք չհրապարակեց:
Ամառային պալատի շինարարությունը պետության վրա նստել է 640 միլիոն լիրա (շուրջ 74 միլիոն դոլար՝ ընթացիկ փոխարժեքով):
Հաշվարկված է, որ համալիրը կառուցվել է մոտավորապես 90,000 քառակուսի մետր տարածքում: Ամառանոցը ներառում է մեծ լողավազան և տներ՝ դեպի ծով ելքով:
Բնակավայրի օդային տեսանկարահանումը ցույց է տվել նաև, որ շինարարություն իրականացնելու համար զանգվածային անտառահատումներ են եղել:
2020-ի ամռանը Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մարմարիսում գտնվող իր «ամառային պալատում» ընդունել էր Ալբանիայի վարչապետ Էդի Ռամային և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: