|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի՝ Մայրերի միջազգային օրվա առիթով անմոռուկի նկարով նոր նշանը Թուրքիայում մտահոգություն է առաջացրել:
Թուրքական կայքերը աղմուկ են բարձրացրել՝ կապ ունի՞ «Ֆեյսբուք»-ի մանուշակագույն ծաղկի պատկերի Հայոց ցեղասպանության հետ, կամ արդյո՞ք այն իսկապես ստեղծվել է Մայրերի միջազգային օրվա համար, թե՞ այլ նպատակներ է հետապնդում:
Լայն արձագանքի արժանացած «մանուշակագույն ծաղկին» է անդրադարձել նաև քրդամետ Demokrathaber կայքը: «Որքան էլ հայերի անմոռուկին նմանվող այս նշանը շատերի մտքում հարցականներ առաջացնի, դեռևս անհայտ է՝ իրականում իսկապե՞ս կապ ունի, թե՞ ոչ»,- գրել է կայքը: