|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հունաստանի խորհրդարանի պատգամավորների շրջանում «Պատրաստված է Թուրքիայում» գրառմամբ բժշկական դիմակների տարածումը մեծ աղմուկ է բարձրացրել:
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Հունաստանի Կոմունիստական կուսակցության (KKE) պատգամավոր Լիանա Կանելին խորհրդարանում ելույթ ունենալիս ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ դիմակներն արտադրվել են Թուրքիայում։
«Այն դիմակները, որոնք դուք մեզ բաժանեցիք խորհրդարանում, Թուրքիայից են։ Գրված է «Պատրաստված է Թուրքիայում»։ Վատ չէ։ Թեև Թուրքիայից միգրանտները չեն կարող մտնել (Հունաստան), բայց կոմերցիոն շահերն անցնում են»,- ասել է նա։
Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Թասուլասը, լրատվամիջոցների համար մեկնաբանելով թեման, հաստատել է, որ դիմակները պատրաստված են Թուրքիայում։ Նա բացատրել է, որ դիմակների մատակարարման մրցույթը շահել է ամենացածր գին առաջարկած գերմանական ընկերությունը։ Տասուլասի խոսքով՝ չի նկատվել այն փաստը, որ արտադրողը գտնվում է Թուրքիայում։ Նա հավելել է, որ եթե այդ մասին նախապես հայտնի լիներ, ապա դիմակները ձեռք բերելիս կընտրվեր այլ ընկերություն։