|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության Կիրենիա քաղաքում թուրք ուսանողուհու՝ հունական գերեզմանատանն արածֆոտոսեսիան համաշխարհային սկանդալի պատճառ է դարձել:
Ըստ t24-ի՝ Կիրենիայի հունական ուղղափառ գերեզմանատանն արված լուսանկարները համացանցում հայտնվելուց հետո թուրքական Milliyet-ը լուր է հրապարակել, որում պնդել է, թե հունական ԶԼՄ-ները դա ներկայացնում են որպես՝ «թուրքերի անարգանքը հունական գերեզմանատների նկատմամբ»:
Հույն ուղղափառ եկեղեցին այդ կապակցությամբ իր դժգոհությունն են հայտնել ՄԱԿ-ի եւ ԵՄ պաշտոնյաներին: Այնուհետև Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության մումուլը «Ներողություն» վերնագրով հոդված է հրապարակել:
«Նման ամոթալի պահվածքը հավատքի նկատմամբ անարգանք է: Մենք այս գործի ընթացքին հետևելու ենք »,- ասել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության կրոնի վարչության պետ Թալիփ Աթալայը: