|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Արցախում հուլիսի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք։
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեկ օրում կատարվել է 54 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 26 931-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2901 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8979 քաղաքացու հետազոտություն, որից 917-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: