|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Այսօր ավելի, քան երբևիցե բոլորիս մտահոգում է մեր երկրի անվտանգության և ամբողջականության վերականգնումը, ուժեղ և հզոր հայրենիք ունենալու կարևորությունը։ Հայրենիք, որտեղ յուրաքանչյուր հայ կապրի արժանավայել, որտեղից ոչ ոք չի ուզենա արտագաղթել, հակառակը՝ կսկսվի ներգաղթ»,- Վանաձորում քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Ռիմա Ղազարյանը։
Մասնագիտությամբ բժիշկ Ռիմա Ղազարյանն անդրադարձավ բժիշկների անձնուրաց աշխատանքին։ Նա փաստեց, որ պատերազմի առաջին իսկ օրվանից բժիշկների բանակը եղել է զինվորի ու նրա ընտանիքի կողքին, համավարակի առաջին իսկ օրվանից մինչ այսօր՝ ժողովրդի կողքին։ «Այսօր բժշկության ոլորտը պետական հովանավորության կարիք, իրավաբանորեն պաշտպանված և նյութապես ապահովված լինելու կարիք։ Սա շատ կարևոր է, քանի որ հենց այս բանակն է հասարակության առողջության ու երկարակեցության գրավականը»,- շեշտեց Ռ․ Ղազարյանը։
Նա ներկայացրեց «Հայաստան» դաշինքի ծրագրի՝ առողջապահական խնդիրների լուծմանն ուղղված դրույթները։