|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վերջերս մամուլում շրջանառվում է առողջապահության և աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների միավորման հարցը: Այսօր առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ այդ կապակցությամբ հստակ առարկայական տեղեկություններ չունի, իսկ շրջանառվող լուրերն էլ չի ցանկանում մեկնաբանել:
«Ինչ վերաբերում է նախարարությունների և ոլորտների համատեղելիությանը, ապա պետք է նշեմ միայն, որ 2000 թվականին նման մի փորձ արվեց, որն ընդամենը մի քանի ամսվա կյանք ունեցավ»,- ասաց նախարարը: